БЛИЖАЙШЕЕ МЕРОПРИЯТИЕ
«Партизанский маркетинг чужими руками» "20/05/2017до 21/05/2017 с 11:00 до 18:00 “ЭЛИТ-ПЛАЗА"
aaaaaastring(73) "http://eventarium.am/wp-content/uploads/2015/09/background-img-slider.jpg"

Կայացավ լրագրողների համար նախատեսված դասընթացը

«ԱԼՎԱՐԻՈՒՄ» դասընթացային խորհրդատվական ընկերությունն ապրիլի 27-ին իրականացրեց փրոֆայլինգի եւ էննեագրամայի վարպետության դաս ԶԼՄ-ների ներկայացուցիչներին համար:

Դասընթացի նպատակն էր սույն թվականի մայիս ամսին՝ ՆԼԾ (NLP)-ի,  փրոֆայլինգի (PROFILING) եւ էննեագրամայի (ENNEAGRAMMA) արտերկրյա առաջատար մասնագետների այցին ընդառաջ, լրագրողներին ծանոթացնել ժամանակակից աշխարհում բիզնես կառավարման տիրույթում իրենց տեղը հաստատած հոգեբանական տեխնոլոգիաներին:
Փրոֆայլինգի եւ էննեագրամայի դասընթացները նախատեսված են հայաստանյան եւ տարածաշրջանային ինչպես մասնագիտական նեղ շրջանակների` հոգեբանների, հոգեթերապեւտների, քոուչների, այնպես էլ խոշոր եւ միջին բիզնեսի, առաջատար ֆինանսական կազմակերպությունների, ակադեմիական ոլորտի հասարակական եւ միջազգային ընկերությունների աշխատակիցների, մարդկային ռեսուրսների եւ կառավարման մասնագետների լայն շրջանակների համար:

Փրոֆայլինգը հնարավորություն է տալիս շատ արագ ախտորոշել մարդկային հոգետիպերը, իմանալ` ինչ մետածրագրեր են կիրառում մարդիկ: Փրոֆայլինգի շնորհիվ կարելի է կանխորոշել դիմացինի վարքը եւ, ըստ այդմ, ցուցաբերել համապատասխան վերաբերմունք:
«Փրոֆայլինգը օգնում է մարդկանց թե՛ բանակցություններում, թե՛ մարքեթինգի, թե՛ վաճառքի բնագավառներում, ինչու ոչ՝ նաեւ առհասարակ կյանքում մարդկանց հետ հարաբերություններում»,- մեզ հետ զրույցում նշեց դասընթացավար Կարեն Վարդանյանը:
Հոգեբանական կարեւոր մյուս գործիքը, որի մասին խոսվեց դասընթացի ժամանակ, էննեագրաման էր, որը հնարավորություն է տալիս ախտորոշելու մարդկանց խորքային մոտիվները. «Պատկերացրե՛ք` գնացել եք բժշկի, ռենտգենի եւ սոնոգրաֆիայի շնորհիվ կարողանում եք իմանալ` որն է առողջական բուն խնդիրը, եւ այդպես էլ էնեգրաման է, որը, այսպես ասած, տալիս է «քարտեզ», որով հնարավոր է ախտորոշել եւ կանխատեսել դիմացինի վարքը»:
Հավելենք, որ մայիսին առաջին անգամ Հայաստան կժամանեն Ալեքսեյ Ֆիլատովը, Իրինա եւ Եգոր Կարոպաները, ովքեր կկիսվեն իրենց մասնագիտական փորձով եւ հանդես կգան դասընթացներով:
Հ.Գ.:  «ԱԼՎԱՐԻՈՒՄ»-ը լատիներենից թարգմանաբար նշանակում է փեթակ: Այդ փեթակի ջանասեր մասնակիցները խոստովանում են, որ տարբեր տեղերից հավաքում են ամենալավ ինֆորմացիան, բերում են, աշխատում դրա հետ,  զարգացնում են այն, վերաձեւակերպում, հասնում հաջողության եւ այդ ամենով կիսվում մյուսների հետ:

29-04-2016

Նյութի աղբյուրը՝ http://www.erit.am/news/hy/Alvarium